Աննան թողարկել է հերթական «ռիլը»՝ ի ցույց դնելով իր հերթական ձեռքբերումն ու դրա շնորհիվ սեփական հոգում առաջացած հիացմքունը. «Դիգնիսի» ՍՊԸ-ի ու «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի միջև համագործակցության հուշագիր է կնքվել, որով վերոհիշյալ ՍՊԸ-ի տերը պարտավորվել է «կերկոխ» անել Նիկոլի զույգին՝ աջակցելով «Իմ քայլի» «բարեգործական» ծրագրերին:

Միանգամից հարց է առաջանու՝ իչո՞ւ է Աննան սա նկարել ու գցել «Ֆեյսբուք»: Շատ պարզ պատճառով. ցանկանում է, որ «Դիգնիսիի» օրինակին հետևեն մնացյալ տասնյակ հազարավոր ընկերություններն ու հարստացնեն Նիկոլին: Բացի դա, իհարկե, կա նաև հարցի փիառային կողմը. հանրությանն ուզում է համոզել, թե ինքն այնքան էֆեկտիվ է աշխատում, որ կարողանում է միջոց գտնել՝ մարդկանց «բարեգորխծություն» անելու: 

Բայց արդյոք էֆեկետիվ աշխատա՞նքն է գաղտնիքը, թե՞ Նիկոլի զբաղեցրած պաշտոնը: Գաղտնիքը տեռորն է, որը կախված է յուրաքանչյուր գործարարաի գլխին այն դեպքում, եթե շեղվեն Աննայի հաստատած խաղի կանոներից: Ռեկետի կենթարկեն, ու հավետ կփակեն ընկերությունն էլ դրա տիրոջն էլ: Այնպես որ՝ Աննայի թողարկած «ռիլը» շատ հակասական զգացողություններ պետք է առաջացնի հատկապես գործարարների մոտ՝ գուժելով սեփական փողերին հրաժեշտ տալու ու դրանք Աննայի «պիստոնչիկն» ուղարկելու անխուսափելիության մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել